ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի պատվիրակությանը
Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։
Ընդունելության ընթացքում ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերի իրականացումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում վերջին շրջում գրանցվող կայուն զարգացման դրական դինամիկան։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, զրուցակիցները փոխանակվել են մտքեր Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։
Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։ Ընդունելության ընթացքում ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերի իրականացումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում վերջին շրջում գրանցվող կայուն զարգացման դրական դինամիկան։ Կողմերը մանրամասն քննարկել են…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին