ՀՀ ԿԸՀ-ն կներդնի նոր թվային գործիք ռիսկերի կառավարման համար
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։
Այս ծրագրի շրջանակում ՀՀ ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիք՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։
Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառված է ԿԸՀ-ի վերապատրաստման ծրագրերում։ Սա նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը՝ թույլ տալով ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։
Ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։ Այս ծրագրի շրջանակում ՀՀ ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիք՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին