Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հեկտար մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի։
Սյունիքի մարզի դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու համար՝ 2011 թվականի ապրիլի 30-ին Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու նպատակով։
Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հեկտար մակերեսով, 1 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հեկտար մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին