Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Իր ուղերձում Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ ընտրություններում տարած հաղթանակը Հայաստանի քաղաքացիների կողմից Փաշինյանի աշխատանքի հաստատումն է։ Նա ընդգծել է, որ ընտրողների կողմից ցուցաբերված աջակցությունը ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի իրական շահերը։
Ըստ Ռոբերտ Ֆիցոյի՝ այդ շահերը ներառում են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
Վարչապետ Ֆիցոն հավելել է, որ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կօգնի զարգացնել Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունները, և հույս ունի շուտով ողջունել Հայաստանի վարչապետին Բրատիսլավայում՝ փոխադարձ պաշտոնական այցի ընթացքում։
«Խնդրում եմ, Ձեր Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»,- եզրափակել է իր ուղերձը Սլովակիայի վարչապետը։
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Իր ուղերձում Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ ընտրություններում տարած հաղթանակը Հայաստանի քաղաքացիների կողմից Փաշինյանի աշխատանքի հաստատումն է։ Նա ընդգծել է, որ ընտրողների կողմից ցուցաբերված աջակցությունը ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի իրական…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին