ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Ալժիրի նորանշանակ դեսպանին
Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամայի հետ։
Փոխնախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ծառայություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները բազմակողմ հարթակներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին։
Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամայի հետ։ Փոխնախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ծառայություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին