Արցախցիների 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ՝ գույքի պաշտպանության համար

Արցախի բռնազավթման հետևանքով սեփական գույքի պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ուղարկվել արդեն արցախցիների 600 դիմում։ Այս մասին հայտնում է «Արցախ» միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու նպատակով։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ»,- նշել է իրավապաշտպանը։

Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով։ Դիմումներն ընդունվում են «Արա Ղազարյան» իրավաբանական ընկերության կողմից՝ համագործակցելով վերը նշված կազմակերպությունների հետ։

Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել հարցաթերթիկը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSf9qH9awYf…/viewform հղմամբ։ Բացի այդ, հնարավոր է զանգահարել (010) 220012 հեռախոսահամարով ժամը 10:00-18:00, գրել էլ. փոստին stepanyanirinaa@gmail.com՝ հանդիպում կազմակերպելու համար, կամ այցելել Բաղրամյան պողոտա, 25 շենք, 2-րդ հարկ, բնակարան 8 հասցեում գտնվող իրավաբանական գրասենյակ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախցիների ունեցվածքը Ստեփանակերտում և Արցախի շրջաններում՝ զուգահեռ ոչնչացնելով նաև մշակութային ժառանգությունը։

Արցախի բռնազավթման հետևանքով սեփական գույքի պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ուղարկվել արդեն արցախցիների 600 դիմում։ Այս մասին հայտնում է «Արցախ» միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու նպատակով։…