Հայաստանի նախագահը հավատարմագրեր է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
Այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։
Հանդիպման ընթացքում Նիկոլա Նիկոլովը հանձնել է իր հավատարմագրերը։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։
Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։
Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նաև հավաստիացրել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։
Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հարթակում արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ որպես տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործիք։
Անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությանը՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում նախագահը նշել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և ՄԱԿ-ի COP-17 համաժողովի մասին՝ ընդգծելով դրանց դերը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։
Այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։ Հանդիպման ընթացքում Նիկոլա Նիկոլովը հանձնել է իր հավատարմագրերը։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն…
Recent Posts
- Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
- Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
- Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
- ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ընտրությունների արդյունքները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ
- «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից